Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քարոզարշավ. օր երրորդ. ԲՀԿ-ի «իշխանափոխությունը» մեկ օր տևեց

Քարոզարշավ. օր երրորդ. ԲՀԿ-ի «իշխանափոխությունը» մեկ օր տևեց
08.03.2017 | 12:57

Դեռ 2014-ի հունվարին մասնավոր մի հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ բավական էր, որպեսզի հասկանամ` այս մարդը փոփոխություններ գուցե իսկապես ուզում է, բայց իշխանափոխության հաստատ չի գնա: Մեկ տարի հետո արդեն հասարակության մեծամասնությունը սա հասկացավ, տեսնելով, որ ժամերի ընթացքում կարող են «բամփել» նույնիսկ Հայաստանի ամենահարուստ մարդու գլխին: Նաիրա Զոհրաբյանը նույնպես այս ամենը հրաշալի հասկանում է և գիտի, որ Ծառուկյանն այն «միսիոները» չէ, ով վերադարձել է Սերժ Սարգսյանին հեռացնելու համար: Բայց նախկին լրագրողը նախօրեին հավանաբար չդիմացավ տավուշցիների ճնշման և ապրիլի 2-ը «նշանակեց» իշխանափոխության օր: ԲՀԿ-ի «իշխանափոխությունը» մեկ օր ապրեց. երեկ նույն մարզի Բերդ քաղաքում Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե իշխանափոխության մասին պետք չէ մտածել:

Մեծահարուստ գործարարը երեկ «շռայլորեն» բացահայտել է իր արժեհամակարգը` արհեստականորեն կոնտրաստ ստեղծելով «Հարվարդ ավարտածի» և «բանվորի ընտանիքում մեծացածի» (ինքն իրեն նույնացրեց այս խմբի հետ) միջև: Ծառուկյանը երեկ բոլորին խոստացավ հաշված օրերի ու ժամերի ընթացքում դրամական և նյութական օգնություն ցույց տալ: Մի կողմ թողենք այն հանգամանքը, որ սա ընտրակաշառքի դրսևորում և օրենքի խախտում է: Ավելի սարսափելի է այն, որ քաղաքական այս թիմը շարունակում է լյումպենացնել հասարակությանը` կամա թե ակամա պարպելով նրա քաղաքացիական պոտենցիալը:


Երեկ հիասթափությունների օր էր, ու, ասենք, զզվելի էր տեսնել, թե Կոտայքի մարզում «խաղաղություն քարոզող» Լևոն Զուրաբյանն ինչպես է իրեն համեմատում Հովհաննես Թումանյանի հետ, առավել ևս, սպառնում է հասարակությանը` քողարկելով սեփական թիմի, մեղմ ասած, զրոյական վարկանիշը: «Ձեր երկրի վրա կախված է պատերազմի վտանգ: Այդ ապրիլյան պատերազմը նախերգանք էր, իմացեք: Գնալով այդ վտանգն ավելանալու է: Ես անգամ մտածում եմ, որ Ադրբեջանը սպասում է՝ այս ընտրությունները լինի, որից հետո իր բոլոր սպառազինություններով լուրջ քայլերի է գնալու: Բայց սրա դեմը կարելի է առնել: Մեզ ընդամենը պետք է ժողովրդին ասել հետևյալը՝ ձեր խնդիրների լուծումը խաղաղության ծրագիրն ընտրելն է: Գնացեք քվեարկեք հանուն խաղաղության»,- ասել է Լևոն Զուրաբյանը: Եվ սա արվում է հանուն մի քանի մանդատի, ու հասարակայնությունը դառնում է «ինտելեկտուալների» թիրախ, որովհետև, ըստ ամենայնի, պահանջարկված չէ անգամ Սերժ Սարգսյանի կողմից:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1818

Մեկնաբանություններ